Ամեն դեպքում, լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք։ Բայց այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ամեն դեպքում, լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք։ Այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է։ Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։ Կարծում եմ՝ 20-ն Արցախից է։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։