Search
Close this search box.

Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Բայդենի իմպիչմենթի համար հետաքննություն սկսելու օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, քվեարկել է նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի համար հետաքննություն սկսելու օգտին, հաղորդում է Reuters-ը:

Որոշումն ընդունվել է 221 կողմ, 212 դեմ ձայներով:

Խոսքը Բայդենին ուղղված հանրապետականների մեղադրանքների մասին է, ըստ որի՝ Բայդենն օգուտ է ստացել իր 53-ամյա որդու՝ Հանթեր Բայդենի՝ արտերկրում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Չինաստանում բիզնես գործունեությունից: Դրա մասին հստակ ապացույցներ նրանք չեն ներկայացրել։

Բայդենը քննադատել է հանրապետականներին՝ նշելով, որ նրանք անտեսում են Ուկրաինայի և Իսրայելի համար ներքին քաղաքականության առաջնահերթությունների և լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ իր հարցումները: «Ամերիկացիների կյանքը բարելավելու փոխարեն նրանք կենտրոնացել են իմ դեմ հարձակման վրա»,- ասել է Բայդենը:

Please enter a valid URL