Search
Close this search box.

Ավանեսյանը՝ Բաքվից վերադարձած տղաների առողջական վիճակի մասին

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկ քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

««Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,– ասաց Ավանեսյանը։

Հարցին, արդյոք առաջիկայում նման բուժզննությունների կարիք կլինի, Ավանեսյանը պատասխանեց` այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

Please enter a valid URL