Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ավտոներկրողների բողոքի ակցիան

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայել ընդունված որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։ Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։

«Կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։ Միևնույնն է` մենք պետք է 30% վճարենք (սուբսիդավորումը հին մեքենաների համար 70%-ի չափով է): Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,–ասաց բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը։

Նրանց խոսքով` խոսքը շատ մեծ գումարների մասին է, և իրենց տրվել է ընդամենը 25 օր ժամանակ` մինչև դեկտեմբերի 30–ը։

«Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում։ Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար։ Իսկ այդ 30%–ն ահռելի գումար է»,–ասում է ակցիայի մասնակիցը։

Ցուցարարները հանդիպում են պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։

Please enter a valid URL