Search
Close this search box.

Բաքուն հրավերին չի արձագանքել ու Երևան չի եկել

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե Ադրբեջանը և՞ս այդ կազմակերպության անդամ է։

Այսօր Երևանում կայացավ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։

Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ:

«Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը», — նշել է Բադալյանը:

Please enter a valid URL