Search
Close this search box.

Ովքեր են դшվшճանները՝ մեղшդրողները՞ թե՞ մեղшդրվողները՞․ Արցախի ԱԺ խմբակցությունները պարտավոր են հայտարարություններ տարածել Արցախի լուծարման անօրեն հրամանագրի վերաբերյալ

Արցախի ԱԺ հինգ խմբակցությունները պարտավոր են իրենց խմբակցությունների անունից առանձին առանձին հայտարարություններ տարածել Արցախի լուծարման անօրեն հրամանագրի վերաբերյալ, որը հիմք կհանդիսանա հետագա անօրինական քայլերի համար։ Այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրում է արցախցի, «Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը։

Խմբակցություններն ու անկախ պատգամավորները պարտավոր են այդ հայտարարություններով մեզ՝ արցախցիներիս, պարզ ու հստակ բացատրություն տալ Արցախի Հանրապետության լուծարման մասին, իրենց դիրքորոշման վերաբերյալ, այլ ոչ թե լղոզված ինչ-որ հայտարարություններով մեզ շեղեն։

Հ.Գ. Գաղտնիք չէ, որ այսօր լուծարման հրամանագիրը ստորագրած նախագահին ընտրած 22 պատգամավորներին մեղադրում են դավաճանության մեջ, իսկ նրանք ինչ-որ ձևով փորձում են հակադարձել մեղադրողներին։ Խմբակցությունների հայտարարություներից հետո շատ բան պարզ կդառնա, ասեմ ավելին, վերջապես համայն հայության համար պարզ կդառնա, թե ովքեր են դավաճանները՝ մեղադրողները՞ թե՞ մեղադրվողները՞…

Please enter a valid URL