Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. 25 և 26-ամյա երիտասարդները հրшզենшյին ու դшնшկшհшրվшծ վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ալբերտ Սեպյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հրազենային, կրծքավանդակի կտրած-ծակած, բազկի կտրած» վերք, և 26-ամյա Բաբկեն Մաթևոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հետին պատի կտրած — ծակած» վերք ախտորոշմամբ:

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերել են արնանման հետքեր, և ըստ ստացված օպերատիվ տվյալների, նշված ավտոմեքենայով են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց:Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը, և որտեղ են նշված անձինք վիրավորվել:Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Please enter a valid URL