Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախագծի մեջ, որը ըստ էության Տարածաշրջանային կոմունիկացիաները բաեցլու մասին է, որն ուղից աջակցություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելությունների հետ։ Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։
«Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարվային ուղի։ Այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, թե Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։

 

Please enter a valid URL