Search
Close this search box.

Ռուսաստանը մնացել է առանց ձվերի, Հայաստանն օգնության հասավ

Ըստ ռուսական պետական զլմ-ների, պարզվում է Հայաստանը ձվի ամենախոշոր արտահանող երկիրն է Ռուսաստան։ Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից ՌԴ է արտահանվել 20 տոննա ձու։ Թուրքիան, որի համար «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի սկզբին ընդլայնել է Ռուսաստան ձու մատակարարելու թույլտվությունը, ընդհանրապես չի արտահանում։

Վերջին շրջանում Ռուսաստանում ձվի դեֆիցիտ է, գները կտրուկ աճել են։ Հայաստանը ջանքեր է գործադրում ՌԴ ձվազրկությունը կանխելու համար, իսկ Թուրքիան չի օգտվել «Ռոսսելխոզնադզորի» արտոնությունից, չնայած գազի հաբին, ատոմակայանին, Ղարաբաղին, S 400-ին։

Please enter a valid URL