Search
Close this search box.

Վիգենի անունը եղել է ցուցակում, բայց ցուցակը փոփոխության է ենթարկվել, և այլ գերի է վերադարձվել

Lիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին Բաքուն չի վերադարձրել հայկական կողմին։ «Երևի սփյուռքահայ է, դրա համար էլ չի վերադարձել։ Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ»,- 24 news-ին ասել է Մարալ Նաջարյանը։

Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո, իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Մարալ Նաջարյանը նշել է, որ նախապես Վիգենի անունը եղել է ցուցակում, բայց ցուցակը փոփոխության է ենթարկվել, և այլ գերի է վերադարձվել։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են դիմել միջազգային կառույցներին կամ ՀՀ իշխանությանը՝ հասկանալու համար՝ ո՞րն է եղել պատճառը, որ չի վերադարձվել, Մարալ Նաջարյանն արձագանքել է՝ ՀՀ իշխանություն կա՞, ապա նշել է․ «Մի պատճառ բերելու են»։

Please enter a valid URL