Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել ռազմագերիների փոխանակումից։
Հիշեցնենք, որ գերեվարված 32 զինծառայողներ հատել են ադրբեջանա-հայկական սահմանը և գտնվում են արդեն Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով զինծառայողների անուն-ազգանունները։