Search
Close this search box.

«Փյունիկ»-ը պնդում է՝ եթե ՀՖՖ ղեկավարությունն ընտրություններում չփոխվի, չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին

Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը առաջիկա ընտրություններում չփոխվի, Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը և ընդհանրապես իր թիմերին չի հայտավորի հաջորդ մրցաշրջանին համար։ Հրավիրված ասուլիսում քիչ առաջ հայտարարեց ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Այս ակումբը դժգոհ է հայկական ֆուտբոլի ղեկավարումից և դեռ անցած տարվանից է պահանջում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրաժարականը։

Please enter a valid URL