Ռուսաստանը չէր ցանկանում վիճել արևմտյան պետությունների հետ, սակայն այժմ նրանք փորձում են խզել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքի «ամենակարևոր հակառուսական էներգիան» կենտրոնացած է հետխորհրդային տարածքում՝ ոչնչացնելու կապերը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև, արևմտյան ինստիտուտներն ու ոչ կառավարական կառույցները փորձում են ներթափանցել որոշումների կայացման մեխանիզմներ և զգայուն ոլորտներ, ինչպիսիք են իրավապահ մարմինները, սահմանային անվտանգությունը։
«Մենք այս մասին բացահայտ խոսում ենք մեր դաշնակիցների հետ, նրանց ճնշող մեծամասնությունը, մեր գնահատմամբ, հիանալի հասկանում է Արևմուտքի մտադրությունները։ Մենք հասկանում ենք, որ նրանք չեն ուզում կռվել արևմտյան երկրների հետ, մենք էլ չէինք ուզում կռվել, եթե այն մեր դեմ պատերազմ չսկսեր։ Բայց մենք տեսնում ենք, թե որքան լուրջ է Արևմուտքը ընկալում մեր կապերը խզելու խնդիրը, որոնք մեզ միավորում են տասնամյակներ, և հարյուրամյակներ»,- ասել Է Լավրովը։