Search
Close this search box.

«Նոր հանրաքվե է պետք». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական նշաձողերի հետևողական փոխակերպումները՝ ա․ Արցախը Հայաստան է, և վերջ, բ․ անջատում հանուն փրկության և գ․ Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն օրինաչափ էր․․․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս նպատակների համար է՞ր ստեղծում, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն կազմակերպում։ Անխուսափելի զուգահեռ գործողություններով՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհն Ադրբեջան է, Տավուշի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգանաշենը Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքի մեջ են, Արարատը մեր բիբլիական լեռ-խորհրդանիշը չէ, Թուրքիա է, ՀՀ զինանշանը, օրհներգը քննադատելու, հեռանկարում լուծարելու գործընթացն էլ վերադիր, հայոց պատմության խմբագրումը ադրբեջանականացման անշեղ հրամայականով ի կատար։ Սույն ծրագրին քվե և մանդատ տվողներ կա՞ն, որտե՞ղ են, հավաքվեն, տեսնե՛նք (ԱԺ-ից և կառավարությունից բացի՝ նրանք հայտնի են)։ Նոր հանրաքվե է պետք»:

Please enter a valid URL