Search
Close this search box.

Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է հայ զինծառայողներին վերադարձնելու պարտավորությունից․ Սարգիս Խանդանյան

Գերիների վերադարձի հետ կապված չէի ցանկանա ժամկետ, օրեր նշել։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ նրա, սակայն, տրամաբանությունը, ընկալումը այն է, որ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը և որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվում է իր պայմանավորվածությունից։

«Ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է։ Ենթադրում եմ, որ կազմակերպչական խնդիր է 32 գերիների վերադարձը։ Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն»,- կարծիք հայտնեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող 2 Ադրբեջանի քաղաքացիների դիմաց 32 հայ զինծառայողների ազատ արձակման մասին Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից օրեր անց, սակայն, գերիների վերադարձի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։

Ավելի վաղ Սարգիս Խանդանյանն ասել էր, թե նրանց վերադարձը ժամերի, օրերի հարց է։

Please enter a valid URL