Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Եթե բոլոր այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը արդեն տեխնիկայի հարց է», — նշել է Խանդանյանը։
Վերջինիս խոսքով՝ առաջարկները, որոնք վերջին անգամ Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը։
«Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», — հավելել է Խանդանյանը։