Համացանցը ողողված է տարբեր միջոցների մասին լուրերով, որոնք օգնում են նիհարել և ձերբազատվել ավելորդ քաշից:
Ներկայացնում ենք «հրաշք» ըմպելիքի բաղադրատոմսը, որը ևս շատ տարածված է և ըստ այն փորձողների, իսկապես, օգնում է:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
- մեկ բաժակ թուրինջի թարմ հյութ,
- 2 թեյի գդալ խնձորի քացախ,
- 1 թեյի գդալ մեղր:
Պատրաստելու համար պետք է բաղադրիչնեը լցնել բլենդերի մեջ և հարել:
Կարևոր է, որ բոլոր բաղադրիչները լավ միախառնվեն:
Հյութը պետք է ըմպել հիմնական ուտելիքից` ճաշից կամ լանչից առաջ` 7 օր շարունակ:
Այնուհետև յոթ օր դադար տվեք և, եթե անհրաժեշտություն կլինի, կարող եք կրկնել ևս մեկ շաբաթ:
Եթե չեք սիրում թուրինջի համը, կարող եք այն փոխարինել նարնջով: