Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.31 դրամ միջին կշռված գնով և վաճառում 407.64 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 12-ի համեմատ` դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0․42 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 428.31 դրամով, վաճառվում՝ 444.08 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1.82 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.38 դրամով, վաճառվում՝ 4.65 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0․07 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 490.09 դրամով, վաճառվում՝ 519.66 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն աճել է 1.71 դրամով։