Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում 47 փոքր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին։
Նա նշել է, որ նման ցնցումների առկայությունը կարևոր է էներգիայի լիցքաթափման համար. «Ցնցումների համար անհանգստանալու կարիք չկա։ Չկա տարածաշրջան, որտեղ հնարավոր լինի ուժեղ երկրաշարժ»։