ԱՄՆ դեմ է քվեարկել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձեւին։ Ավելի վաղ, ԱՄՆ վետո էր կիրառել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւին, որը պահանջում էր կրակի դադարեցում Պաղեստինում։ ԱՄՆ աջակցում է իր դաշնակից Իսրայելին ռազմական ու դիվանագիտական ճակատներում, սպառազինություն է մատակարարում, միաժամանակ ռազմական ուժեր կենտրոնացնելով Իսրայելի շուրջ՝ այլ երկրների կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարձակումները թույլ չտալու նպատակով։ ԱՄՆ լիարժեք կատարում է իր դաշնակցային պարտավորությունները։
Ռուսաստանը նույնպես լիարժեք կատարել է իր պարտավորությունները դաշնակցի հանդեպ՝ մատակարարել է սպառազինություն, նախաձեռնել եւ առաջնորդել է նրա ռազմական արշավը, ՄԱԿ ԱԽ-ում տապալել կրակի դադարեցման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունումը, կազմաքանդել է թշնամու ՀՕՊ-ը եւ հետախուզական տեղեկություններ տրամադրել իր դաշնակցին, առաջնորդել է իր դաշնակցի ցեղասպան գործողությունները եւ աջակցել թշնամու տարածքների համատեղ օկուպացիային, այլանդակ քարոզչություն ծավալել թշնամու դեմ։
Հետո էլ հայերը գանգատվում են, թե Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակցին, չի կատարում իր պարտավորությունները եւ այլն։ Իսկ ո՞վ է Ռուսաստանի դաշնակիցը եւ ով՝ թշնամին, եւ ինչու Հայաստանից հետո հնարավոր դարձան Ուկրաինան ու Գազան՝ միջազգային լայն կոնսենսուսով։