Search
Close this search box.

Ձյուն, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (դժվարանցանելի է)։ Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Աբովյանի տարածաշրջանում և Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Please enter a valid URL