Search
Close this search box.

Հայաստանի ժողովուրդը ունի եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան

Երևանը ողջունում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու Եվրոպական հանձնաժողովի որոշումը, հայտարարել է Արարատ Միրզոյանը Բրյուսելում արտգործնախարարների հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:

«Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի», — ելույթի ընթացքում ասել է Միրզոյանը։

Please enter a valid URL