Search
Close this search box.

Գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է uպաննւթյամբ․ դшնшկшհшրվшծ երկու սպաներից մեկը հիվանդանոցում մшհшցել է. Նոր մանրամասներ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ երկու սպա է դանակահարվել, որոնցից մեկը՝ Դավիթ Սայադյանը, հիվանդանոցում մահացել է։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ երկու անձ, այդ թվում Դ․ Սայադյանը, 2023թ․ դեկտեմբերի 10-ին ժամը 20,20-ի սահմաններում կտրած-ծակած վերքերով Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկից բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, կարճ ժամանակ անց, արձանագրվել է Դ․ Սայադյանի կենսաբանական մահը։ Նրա փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։ Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու , որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին՝ Դ․ Սայադյանին և Գ․ Մարգարյանին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Դ․ Սայադյանը հիվանդանոցում մահացել է»,- նշեց Աբրահամյանը՝ հայտնելով, որ քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաև հանցագործությունն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Please enter a valid URL