Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով նախկինում 6 տարով դատապարվել է երկու ոստիկանի մահվան պատճառով, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ներկայացված տեսանյութում Երևանի գնդի պարեկները ձերբակալում են Սարգիս Վարդանյանին և մեքենայի վարորդին։
Ինչպես «Հրապարակ»-ին հայտնել են ՆԳՆ լրատվական ծառայությունից՝ մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, պարեկները հարկադրաբար կանգնեցրել են, ձերբակալել ու տարել Մարաշի բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։