Search
Close this search box.

«Շահրամանյանը պարտավոր է հրամանագրով անվավեր ճանաչել իր հրամանագիրը»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի նախագահի թիվ ՆՀ-657-Ն հրամանագիր…
Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին Սամվել Շահրամանյանի կողմից։
Չգիտեմ, թե ինչումն էր պատճառը, երբ նույն Շահրամանյանը փորձում էր ամեն կերպ շրջանցել այդ հրամանագրի հետ կապված հարցերը, ասելով՝ յանի տուք տեսալըք տի փաստաթուղթ, չգիտեմ, թե ինչու հետո խոստովանեց, որ նման հրամանագիր կա, բայց մի բան լավ գիտեմ, որ եթե նույնիսկ այդ թղթի կտորը որևէ իրավական ուժ չունի, նույն Շահրամանյանը պարտավոր է այլ հրամանագրով անվավեր ճանաչել նախորդ «ֆիլկինա գրամոտան» և դրա մասին բարձրաձայն հայտարարել։

Սրանում է կայանում Շահրամանյանի միսիան, որից հետո նա պետք է հրաժարականի դիմում ներկայացնի։
P.S. Իսկ էն «ախոռի» որոշ արարածներին մի խորհուրդ կտամ՝ կորեք աչքներիցս, մի երևացեք արա, ամեն անգամ տեսնելուց ձեզ հայհոյում է ժողովուրդը, ձեր նմաններն են մեր երկիրը կործանել, այ դեպուտանկեք…»։

Please enter a valid URL