Search
Close this search box.

Ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-ասված է հայտարարության մեջ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Նշվում է, որ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին հայտնում են․«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։

Please enter a valid URL