ՀՖՖ նախագահի թեկնածու Արազ Օզբիլիսն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ամեն ինչ կանի, որպեսզի Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում․ «Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե դուք, ֆուտբոլի աշխարհը ինձ ընտրելու է, որ նա հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք։ Իմ ասածն այն է, որ դուք պետք է հավատաք, որ ես կարամ էս գործն անեմ, բայց նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլի զարգացումը»,- հայտարարել է Օզբիլիսը՝ հավելելով, որ ինքը կարող է մեծ օգուտ տալ ֆուտբոլին։
Հիշեցնենք՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին։ Օզբիլիսի մրցակիցը ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։