Search
Close this search box.

Եթե ընտրություններն արդար լինեն, հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Արաս Օզբիլիզը վճռական է տրամադրված ընտրություններում։
«Պայքարելու եմ մինչև վերջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Օզբիլիզը չի կարող ասել՝ ընտրություններն արդա՞ր կլինեն, թե՞ ոչ, բայց ամեն ինչ անելու է իր ուժերի սահմաններում։
«Ինձ համար շատ կարևոր է, որ արդար լինի, իսկ եթե արդար լինի՝ ես հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ»,- նշեց Օզբիլիզը։

Please enter a valid URL