Search
Close this search box.

«Շատ վատ օրենք է»․ Հովիկ Աղազարյան

Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ այն վատ օրենք է։ «Նախագիծը ժամանակավրեպ է, այսօր մոտավորապես 50 տոկոսով է ծանրաբեռնված կայանատեղին ու այդ խնդիրը չկա։ Քաղաքացին պետության հետ մտնում է համագործակցության մեջ․ բնակարանը դնում է գրավ, վերցնում գումար, մեքենա է գնում․ մինչև կայանատեղի հասնելը ամեն մեկը կլինի 8 հազար դոլար, ասում է՝ 4 ամսվա մեջ կգտնեմ գնորդ, կտանեմ՝ հա՛մ պետության փողը կվճարեմ, հա՛մ եկամուտ կունենամ։ Հետևաբար սրանով սա խախտվում է, եթե դարձնում ենք 5000»։

Հիշեցնենք՝ առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։

 

Please enter a valid URL