Search
Close this search box.

Ողջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և հույս ունի, որ այս հայտարարությունն առաջին քայլն է բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մաիսն հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:

Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, կայուն խաղաղություն կարող է լինել միայն՝ հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Please enter a valid URL