Search
Close this search box.

Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին: Այս մասին Известия-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ–ն ոչ թե ռազմական դաշինք է, այլ քաղաքական և տնտեսական հանրություն»,- ասել է Ստանոն։

Նա նշել է, որ Եվրամիությունը չի նախատեսում նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում:

Միաժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «ոչ մահաբեր ձեւաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ լուծումներ դեռեւս չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին աջակցելու հնարավորությունը խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում:

Please enter a valid URL