Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական ֆորումը, որին կմասնակցեն երկու երկրների հասարակական կարծիք ձևավորող ավելի քան 300 վերլուծաբաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը և «Միջազգային համագործակցության առաջնորդներ» կազմակերպությունը՝ Կրեմլին կից եւ ՌԴ հատուկ ծառայությունների տակ գործող կառույցներ:
Քննարկումը ծավալվելու է «Պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք», «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», «ԶԼՄ-ները՝ քաղաքական փոխգործակցության պատկերներ ստեղծման գործի անբաժանելի մաս» թեմաների շուրջ:
Պատկերացնել կարելի է, թե ինչ մաստի ու բնույթի զանգված է հավաքվելու այդ ֆորումին, հաշվի առնելով հատկապես առաջին թեման՝ «Պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք»։
Հայկական «Ռուսաստան» հազարամյա էքսպերիմենտն ավարտված է։ Հայ-ռուսական հազարամյա պատերազմը, որն ունի պատմական, աշխարհքաղաքական, քաղաքակրթական հիմք հատկապես այն բանից հետո, երբ ռուսները հորդան՝ վայրենությունը եւ հակաքաղաքակրթությունը նախընտրեցին հայկական խնամակալությունից, այսինքն վերադարձան իրենց բնական վիճակին, հասել է ավարտական փուլին։
Հորդայական Մոսկովիան իրականացնում է իր պատմական-քաղաքական առաքելությունը՝ Հայաստանի ու հայության ոչնչացումն իր բնօրրանում, հորդայում իր գոյությունը պահելու հույսով (հորդային իր հավատարմությունը հայտնեց Պուտինը վերջերս տեղի ունեցած մեկ այլ ֆորումի ժամանակ հենց այդ պատճառաբանությամբ՝ պահպանելու ռուսական ինքնությունը)։
• Ռուսաստանը հեռանում է Կովկասից. Կաշկանդող խնդիրը Հայաստանի գոյությունն է
Պատմական ու քաղաքական այս անխուսափելի զարգացումների առաջնային թիրախը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, հայկական տարածքների ու կյանքերի հաշվին պետք է ապահովվի Ռուսաստանի հնարավորինս անցնցում նահանջը, որը մեկնարկել է դեռեւս 1916-ին Վանի կոտորածի ռուսական ստորությամբ։
Ռուսների դուրս գալու արագությունը ուղիղ համեմատական է Հայաստանը վերացնելու նրա ծրագրերի ընթացքին։ Հայաստանի ոչնչացման մոսկովյան ծրագրերն է սպասարկում Նիկոլ Փաշինյանն-քպ-ն իր ռուսապատկան ընդդիմադիր մասովկայով, «արեւմտամետների» անառականոցով ու ծախված հայ մամուլով:
Այս խմբակի ջանքերով ոչնչացվեց Ռուսաստանին պատվով ճանապարհելու բացառիկ հնարավորությունը, ինչը հայկական խնդիրները հայկական իրավունքների հիմքով լուծելու հնարավորությունն էր։
lragir.am