Երբևիցե չէի պատկերացնում, որ մեր ժողովուրդը ոչ միայն հազարավոր նվիրյալների արյամբ ազատագրված Արցախի կորուստն ընդուներ այսքան թեթև ու համերաշխ, այլև հանդուրժեր նրան, ով մաս-մաս օտարելով Երկրից մնացածը, այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը: Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«2018-ին հեղափոխություն կոչված խառնակչությունից հետո, երբ իշխանության եկան քայլող թավիշները, արդեն զգում էի, թե ինչ է սպասվում մեր Հայրենիքին…
Բայց երբևիցե չէի պատկերացնում, որ դրանից ընդամենը հինգ տարի հետո կարող էր լինել այնպես, որ մեր ժողովուրդը ոչ միայն հազարավոր նվիրյալների արյամբ ազատագրված Արցախի կորուստն ընդուներ այսքան թեթև ու համերաշխ, այլև հանդուրժեր նրան, ով մաս-մաս օտարելով Երկրից մնացածը, այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը…
Հիմա, այսքանից հետո, ով է մեղավոր, նա, ով ամենօրյա հաճախականությամբ ազգին պարտադրում է խաղաղություն կոչված նվաստացումը, թե՞ մենք (ասել է թե՝ ժողովուրդը), որ աննահանջ հարմարվում ենք այդ նվաստացմանը …»,- գրել է Հասրաթյանը։