Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
«Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ պրակտիկ աշխատանքներ չեն իրականացվել»,-ասվում է պատասխանում։
Լրատվամիջոցը նշում է՝ օգոստոսին գրել էին, որ Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։ Այն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ այդ հարցի շուրջ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն վարում։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը: