Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Սամսոն Պանյանը իր նոր ֆոտոշարքի և համերգային շատ առաջարկներից հրաժարվելու մասին

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը օրերս նոր ֆետոշարքով ներկայացավ հանրությանը։ Երգիչը հայտնվել է լուսանկարիչ Նարեկ Արշակյանի ֆոտոխցիկի առաջ՝ տարբեր կերպարներում: Ժամանակ առ ժամանակ լուսանկարիչը ժողովրդական երգչին բացահայտում է նոր կերպարներով:
Armlife.am կայքը զրուցել է երգիչ Սամսոն Պանյանի հետ հետաքրքիր ֆոտոշարքի և համերգային ծրագրերի մասին։

-Տարին ինչպես եք փակում, հանդիսատեսը ձեզ այս տարի բեմում կարծես թե քիչ տեսավ, ինչով էր դա պայմանավորված

Տարին ամփոփում եմ ձեռքբերումներով։ Տարվա ընթացքում ունեցել եմ երկու երգի ձայնագրություն, համերգներ, նկարահանումներ, տարբեր հարցազրույցներ։ Մինչև տարեվերջ դեռ ունեմ համերգներ։ Դեկտեմբերի 13֊ին կմասնակցեմ Մոսկվայի Զվարթնոց հայկական մշակութային հիմնադրամի 25 ամյակին նվիրված Երևանում կայանալիք մեծ հոբելյանական համերգին։

Այո’, ճիշտ եք նկատել, այս տարվա բեմում քիչ եմ եղել։ Միայն անցած տարի ունեցել եմ երեք տեսահոլովակի պրեմիերա, իսկ այս տարի’ ոչ։ Բեմում քիչ լինելս պայմանավորված էր իմ նոր աշխատանքով։ 2023 թվականի փետրվար ամսից Հրազդան համայնքի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցում աշխատում եմ որպես տնօրեն։

13 տարի այլ դպրոցում աշխատել եմ որպես ուսումնական գծով փոխտնօրեն և դասախոսում եմ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։ Նոր աշխատանքիս ամբողջ պատասխանատվությունը գիտակցելով և մեծ գործունեություն ծավալելով դպրոցում ` հրաժարվել եմ շատ համերգային առաջարկներից և նկարահանումներից,նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս։

-Դուք մամուլում հայտնվեցիք հետաքրքիր ֆոտոշարքով, ինչու որոշեցիք այդ կերպ նաև ներկայանալ

Բազմիցս ունեցել եմ ֆոտոշարքեր` տարբեր կերպարներում։ Նարեկ Արշակյանի հետ համագործակցությունս նույնպես առաջին անգամը չէր։ Մեր առաջին համագործակցությունը եղել է 2018 թվակակին, ներկայացրել ենք հանդիսատեսին հետաքրքիր ֆոտոշարք։ Նարեկը իր գործի պրոֆեսիոնալն է, և իր հետ աշխատելը հետաքրքիր և հաճելի է։ Մեր համատեղ մտահղացումն է եղել այս կերպարներում հանդես գալը։








Please enter a valid URL