ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ասել է, որ միայն արցախցիների վերադարձի հարց չէ, որին համաձայնության չեն եկել, այլ հարցեր նույնպես կան:
«Այլ կետեր էլ կան, որոնք վերջնականապես պայմանավորված չե եւ կարծում եմ, որ մոտ ապագայում սպասվող արտգործնախարարների հանդիպմանը հնարավորություն կլինի բոլոր հարցերի շուրջ բանաձեւեր փնտրել եւ գտնել: Հայաստանը պատրաստակամ է լուծումներ փնտրելու եւ վերջնականացնելու խաղաղության պայմանագիրը: Վերջն տարբերակը, որ Հայաստանը պատասխանել է առաջարկներին, եւ կարծում եմ, որ հասցեագրում է որո հարցեր»,-ասաց նա ու հավելել, որ Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է եւ քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամկետում այն ստորագրվի:
«Առաջնահերթ սա հումանիստական է, քանի որ լուծվել են հումանիտար հարցեր, բայց նաեւ սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության «Առաջնահերթ սա հումանիստական է, քանի որ լուծվել են հումանիտար հարցեր, բայց նաեւ սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության գալու եւ կարծում ենք, որ սա շատ դրական, կարեւոր քայլ էր խաղաղությա պայմանագրի ստորագրման: Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ եւ խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Մեր օրակարգում է խաղաղության համաձայնագիրը, իհարկե դեկտեմբերը մի քիչ դժվար է թվում, բայց մենք պատրաստ ենք մինչեւ դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել»: Հարցին թե, ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ խախտող կողմ է, եւ դրա համար են անհրաժեշտ միջազգային երաշխիքներ, այս պարագայում ինչու են գնացել երկկողմ բանակցությունների, Գրիգորյանն ասաց որ իրենք եւ երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների են համաձայն խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ այս բանակցություններում ոչ մի միջնորդ ներգրավված չի եղել: Հարցին, թե ինչի փոխարեն է Ադրբեջանը համաձայնվել 2 զինծառայողի դիմաց փոխանակել 32 գերիների, Արմեն Գրիգորյանը պատասխանեց որ դա բանակցությունների եւ համաձայնության արդյունք էր: