Search
Close this search box.

Ինչո՞ւ Ալիևը որոշեց ազատ արձակել հայ գերիներից մի քանիսին հենց հիմա

2021 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիներին հորդորեց սպասել ևս մի երկու ամիս, սակայն անցել է 2,5 տարի։ Երբ շարունակում ես բանակցություններն այն բանից հետո, երբ մյուս կողմը խախտել է դրանք, դու նրան նույն ոգով շարունակելու քարտ բլանշ ես տալիս: Նա պետք է պնդեր, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ չի եղել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է կոնֆլիկտաբան, բանակցային փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։

Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:

Իր փորձագիտական ​​գնահատմամբ, Ալիևն ամեն կերպ ցանկանում է արտաքին խաղացողներին ցույց տալ, որ պատրաստ է որոշակի քայլերի, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները կատարեն իր պահանջները։

Փորձագետն Ալիևի այս որոշումը կապել է նաև 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների հետ։

«Դժվար թե դա եղել է առանց երրորդ կողմի միջնորդության»,- կարծում է նա։

Մարտիրոսյանը տարօրինակ է անվանել կողմերի միջև վստահություն կառուցելու միջնորդների ցանկությունը միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այլ ոչ թե դրանից առաջ։ Սովորաբար հակառակն է արվում․ սկզբում աշխատում են վստահություն ստեղծելու ուղղությամբ, հետո ձեռնամուխ լինում բովանդակալից բանակցությունների։

Նրա կարծիքով, Պետդեպարտամենտը դիմել է այս քայլին նաև ԱՄՆ-ի հայ ընտրազանգվածին ներկա վարչակազմի կողմը գրավելու համար՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին։

Փորձագետը չի բացառել, որ Ալիևը կարող է հետագայում օգտագործել մյուս պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներին, սակարկելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար։

«Սակայն դա դժվար թե տեղի ունենա Ադրբեջանում ընտրություններից առաջ»,- նշել է նա։

Ըստ նրա, Փաշինյանի հիմնական նպատակն է, որ այս ամենը չթվա Հայաստանի կողմից միակողմանի զիջում։

Please enter a valid URL