Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 միլիոն եվրոյի հատկացմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հատկացված միջոցները կուղղվեն աջակցելու ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ին՝ խոցելի խմբերին սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական օգնություն տրամադրելու համար։
2023 թվականին Հայաստանին հատկացվող օգնության ընդհանուր գումարը կազմում է 27,5 մլն եվրո։
Հայաստանին ցուցաբերվել է նաև անհետաձգելի բուժօգնություն, լուրջ այրվածքներից մի քանի տուժածներ բուժվել են ֆրանսիական հիվանդանոցներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։