Search
Close this search box.

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին

Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Այս մասին սոցցանցերում գրել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթին։

Նա գոհունակություն է հայտնել այն հայտարարությունից, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու Երևանի և Բաքվի մտադրությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է ազատ արձակել 32 հայ, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։

Please enter a valid URL