Search
Close this search box.

Տիկնիզյանը հայտնել է, թե ինչ պայման են իր առջև

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը YouTube-ի «Это футбол, брат» ալիքին տված հարցազրույցում ասել է, որ 2023 թվականի ամառվա վերջում զրույց է ունեցել գերմանական «Վերդերի» ներկայացուցիչների հետ։

«Ամառվա վերջում ես տեսակոնֆերանս ունեցա «Վերդերի» ներկայացուցիչների հետ։ Ինձ պայման ներկայացրին, որ պետք է գերմաներեն սովորեմ, քանի որ իրենց համար դա առաջնահերթություն է»,- ասել է Տիկնիզյանը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ թիմ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել Եվրոպայի 2020 թ. առաջնությանը։

Գարնանը պաշտպանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։ Նա երեք հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Please enter a valid URL