Search
Close this search box.

Ոստիկանական հատուկ գործողություններ՝ Լոռու մարզում. ինչ է կատարվել

Երեկ` դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Լոռու մարզում իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ աշխատանքները տեղում ղեկավարում են Լոռու մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:

Լոռու մարզում աշխատանքները իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:Աշխատանքներում ներգրավված են ոչ միայն ոստիկանության Լոռու մարզային վարչության Լոռու մարզի ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները, այլ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:Վերջիններիս աշխատանքը ղեկավարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ու ՊԾ Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը:Վ

աղ առավոտից ոստիկնաները, որոնց միացել են նաև ոստիկանության զորքերի ծառայողներն ու ժողովրդին հայտնի կարմիր բերետները, ստուգումներ են իրականացնում ավտոմեքենաներում, կասկածելի վայրերում:Ժամերի ընթացքում հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք, հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, գաղտնի փականով դանակներ, ռետինե ու փայտե մահակներ և արգելված այլ իրեր:

Հայտնաբերվել են նաև թմրամիջոցի նմանվող զանգվածներ:Մեծ թվով վարորդներ ավտոմեքենաների հետ ունեցել են խնդիրներ, որոնց օգնություն են ցուցաբերել ոստիկաններն ու պարեկները, այդ թվում՝ իրավական:Մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վանաձորցիներն ասում էին.«Նման միջոցառումներ պետք է հաճախակի անեն: Հակաիրավական արարքներ կատարողները երբ տեսնում են, որ նման ռեյդերը շարունակական է լինում, կյանքում իրենց թույլ չեն տա, ինչի չէ՝ նաև չեն համարձակվի հակաօրինական արարքներ կատարել: Թե չէ ինչի՞ է նման. մարդ վախում է մութն ընկնելուն պես դուրս գա փողոց, իսկ հիմա ոստիկանների, պարեկներ ու կարմիր բերետների էս գործողոությունները զսպաշապիկ կլինի քրեական տարրերի համար: Լսել ենք, որ ոչ միայն Վանաձորում են նման ռեյդեր անում, այլ նաև Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, ու ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, մեկ ա՝ շարքային վանաձորցին կողմ է նման գործողություններին, քանի որ դրա արդյունքում հայտնաբերվում եմ մեծ թվով զենքեր, նարկոտիկներ»:

Please enter a valid URL