Դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գայանե Պ.-ն իր վարած Infinity մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 30 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա Նադեժդա Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ կժամաներ շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։
Կայքի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։