Հայաստանն օգնության կարիք ունի։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։
Նա իր գրառման մեջ հիշատակել է նաեւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Նրան չեն վերաբերվում նույնիսկ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի», — նշել է Նասիմ Նիկոլաս Թալեբը: