Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք մաքսանենգություն, ահաբեկչություն, ապօրինի սահմանահատում և այլն։
Դատավորը նշեց, որ այն հոդվածներով, որոնք ներկայացվել են մեղադրյալին, Ոսկանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:
Նշվում է, որ Ոսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հիշեցնենք, որ Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։