Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, որը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա նաև հավելել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Բաքվում: