Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևանում դեկտեմբերի 7-ի և 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 10-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը 8-10 աստիճանով կբարձրանա։

Please enter a valid URL