Տեղի է ունեցել թյուրիմացություն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչինն է, մինչդեռ, իմ տեղեկություններով, այդպես չէ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ռուս գործընկերոջ հետ հանդիպման տեսանյութը, որում Լավրովը դժգոհում է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչից։
«Ըստ երևուիթին, տեղի է ունեցել տեխնիկական թյուրիմացություն, որի վրա ուշադրություն է դարձրել ՌԴ արտգործնախարարը։ Խոսքն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը։ Ես հայտարարեցի, որ մենք չենք եղել այս հանդիպման նախաձեռնողը»,- նշել է նախարարը։