Search
Close this search box.

Զախարովան՝ Վերին Լարսի անցակետում հայկական բեռների հետ կապված իրավիճակի մասին

Նախ, Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ այս իրավիճակը համարում էին քաղաքական ճնշում, սակայն Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ այդպես չեն կարծում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռների հետ կապված իրավիճակը։

«Երկրորդ պահը, որը վկայում է, որ դա ամբողջ երկրի և հատկապես Հայաստանի ողջ քաղաքական իսթեբլիշմենթի կարծիքը չէ, այն է, որ վերջերս խորհրդակցություններ են տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով և երկխոսության շրջանակներում. Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով ապրանքների անցման, ինչպես նաև հայկական գյուղմթերքի մատակարարման հետ կապված հայ գործընկերների հետ ծագած հարցերի շուրջ։

Հանդիպումները կրել են առարկայական և կառուցողական բնույթ, երկուստեք քննարկվել են մի շարք միջոցառումներ՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Կան և եղել են մեխանիզմներ, որոնք կարող են և պետք է կիրառվեն խնդիրների դեպքում, ինչպես հիմա է լինում»,- նշել է նա։

«Եվ այն ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ իրենց նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, պետք է կարդան հայկական լրատվամիջոցները և մտածեն, թե արդյոք նույն քաղաքական ճնշումը Ռուսաստանի ներկայացուցիչների վրա գործադրվո՞ւմ է վիրավորանքների, ֆեյքերի, ապատեղեկատվության և այլնի միջոցով։ Ուրիշներին մեղադրելուց առաջ միշտ արժե հայելու մեջ նայել»:

 

Please enter a valid URL