Search
Close this search box.

Սաակաշվիլին կոչով դիմել է Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «փախչել» ԵՄ եւ ՆԱՏՕ։

«Ռուսաստանը արգելել է հայկական գրեթե ողջ գյուղտղնտարտադրանքի եւ հայկական կոնյակի ներմուծումը։ Դե, նրանք, ովքեր Կրեմլի ղեկավարությունում սիրում են հայկական կոնյակ, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո դրանով առանց որեւէ խնդրի հյուրասիրում էին վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում), իսկ սովորական ռուսաստանցիների կարծիքի վրա նրանք թքած ունեն։

Բայց այդ արգելքը պետք է վառի բոլոր կարմիր լույսերը Փաշինյանի համար։ Պուտինը ոչ թե հայկական կոնյակը չի սիրել, այլ իրեն՝ Փաշինյանին, եւ էմբարգոն նրան իշխանությունից վանելու հերթական քայլն է։

Ես ուզում եմ կրկնել մեկ անգամ եւս Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ, փախիր, արագ փախիր, փախիր ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից՝ առանց հետ նայելու, փախիր Եվրամիություն, ՆԱՏՕ, նոր տարածաշրջանային միություններ։ Բայց որ գլխավորն է՝ փախիր Ռուսաստանից որքան հնարավոր է հեռու, փրկիր քեզ եւ հայկական պետականությունը։ Պուտինը բուլդոգի պես մի բան է։ Նա կծում է եւ ձեռք չի քաշի, մինչեւ որ ատամները չսեղմի։ Փրկվեք ատամների այդ սեղմումից, որպեսզի ապրեք։

Ես համոզված եմ, որ դեռ ուշ չէ։ Եվ բավական է դանդաղել ու տատանվել։ Դանդաղելը մահվան է հավասար»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում։

Please enter a valid URL