Search
Close this search box.

Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»

Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ, գրել է «Ռիբար» Թելեգրամ-ալիքը։

«OSINT-ի (հետախուզություն ըստ բաց աղբյուրների- խմբ.) դերի հերթական օրինակը արդի պայմաններում կարեւորագույն տեղեկություններ ստանալու համար. ուկրաինացի ակտիվիստը որոշել է պարծենալ նրանով, որ մի ինչ-որ «գործընկեր երկիր» կազմակերպել է 122 միլիմետրանոց արկերի արտադրություն եւ կադրեր է տեղադրել արտադրամասերից։ Սակայն RTVI ալիքի լրագրողը տեսագրության եւ լուսանկարների մեջ նկատել է տեղեկատվական վահանակներ Palladium Defence and Security Solutions-ի՝ ադրբեջանական ընկերության խորհրդանշաններով, որի կենտրոնակայանը Բաքվում է։ Այն պաշտոնապես «Ուկրոբորոնպրոմ»-ի գործընկերն է, ինչը կարելի է տեսնել ձեռնարկության պաշտոնական կայքում։ Սա փաստորեն առաջին օբյեկտիվ վկայությունն է, որ Ադրբեջանը պատրաստում եւ ուղարկում է զինամթերքներ Կիեւի ռեժիմի համար։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում նաեւ Մեծ Բրիտանիայի փողերով. նույն սխեմայով ադրբեջանցիները նախկինում Ուկրաինայի ԶՈւ-ին էին ուղարկում ականազերծման միջոցներ։ Դե, իսկ Բաքվի իշխանությունների դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության հանդեպ վաղուց հայտնի է։ Դրա փոփոխությանն սպասելը ճիշտ չէր լինի առաջին հերթին հայրենական նախարարությունների (ան)գործության պատճառով, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքում անգամ երկրում ռուսամետ լրագրողների ձերբակալություններին»,- նշվել է հաղորդագրությունում։

Please enter a valid URL